«Ամուր պահեք այն մարդկանց ովքեր ժամանակ են գտնում Ձեզ համար»․ Լիլիթ Սարգսյան

23:31   3 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, ով հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա»,  «Ախթամար», «Բեկորներ» սերիալներից, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ զգեստ, նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։

«Մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն:

Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Ամուր պահեք այն մարդկանց ովքեր ժամանակ են գտնում Ձեզ համար առանց դա խնդրելու.

Սիրեք ու փայփայեք..ու միշտ հիշեք այս ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE