«Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում». Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում (ֆոտո)

10:35   4 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանը երկրորդ անգամ կմայրանա։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Անաիսը հայտնել է Ինստագրամյան էջում՝ նոր ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակել։

«Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,- գրել է Անաիսը՝ օգտագործելով «Իմ լուսե» հեշթեգը։

Դերասանուհին այժմ մեծացնում է որդուն՝ Մոթեին։

Լուսանկարները՝ @khanamiryanphoto



© NEWS.am STYLE