Վառ ու ոճային. Սրբուկի լուսանկարը

13:14   4 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սրբուկը վագրային պրինտով վերնաշապիկ է կրում, որը համադրել է վարդագույն պիջակի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սրբուկը սեւ հագուստ էր ընտրել, որը համադրել էր խոշոր աքսեսուարների հետ։ Սրբուկի մազերը հավաքված էին, նա վառ շպարով էր։ Սրբուկը, որը 2019թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, լուսանկարները չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին նրան բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Կրակոտ աղջիկ», «Կարծեցի, թե «Vogue»-ի շապիկից է»։



© NEWS.am STYLE