Ընտանեկան կադրեր. Սարգիս Գրիգորյանի լուսանկարը կնոջ ու դուստրերի հետ Կալիֆոռնիայից

15:42   4 հոկտեմբերի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։ Լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում․ ընտանիքը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ Դերասանը հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սարգիստ պատկերված էր կնոջ հետ։ Երկու դուստրերի ծնողները ջերմ գրկախառնված էին։ «Եթե սիրվել՝ միայն մեկից եւ մեկ անգամ», - հրապարակմանը կից գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE