«Ընտանիք». Լիլիթ Մուրադյանը ջերմ լուսանկարներ է հրապարակել

20:47   4 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Լուսանկարներում Լիլիթը պատկերված է որդու հետ։ Հաղորդավարուհին հրապարակել է նաեւ դստեր, ինչպես նաեւ ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ու իրենց որդու լուսանկարը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Լիլիթը նշել էր, որ իր երեխաների համար պահած ձեռագիր նամակներ կունենա, որոնք գրում է այսօր։ «Կյանքը դարձել է ակնթարթ, ես սկսել եմ ապրել այս օրով, ու աղոթել վաղվա օրվա համար, ես ամեն պահ շնորհակալ եմ ապրածիս համար ու աղոթքներս ուղղված են Աստծուն ձեզ համար…որ չտեսնեք ցավ, պատերազմ, հիվանդություն…որ մարդ մնաք այս չար աշխարհում, մենք՝ ես, պապան, բոլորս, մեծացանք մեկ տարում, ծերացանք…մենք երիտասարդ էինք, բայց մեզանից փոքրերը մահացան, հազարներով…անարդար է։ Մեր ընկերները՝ հեռու մոտիկ, գնացին…երեկ էր, խոսում էինք ժպտում, այսօր հրաժեշտ տվեցինք։ Դուք կմեծանաք մենք ձեզ կպատմենք, մենք ապրում ենք ձեզ համար, մեր կյանքն արժեք ունի ձեզանով, մնացած ամեն բան փոշիացավ, մարդկային կյանքն այլևս գին չունի, մենք ձեզ ժպտում ենք, դուք մեծանում եք, այս խենթ ու աննորմալ աշխարհում, բայց չտխրեք, աշխարհում հրաշքներ էլ կան…արև, ծով, ձյուն…կենդանիներ…բնություն…ախ երանի ձեզ տանեինք հեռու մի անկյուն, որտեղ կլիներ մանկան խաղաղ քուն…», - գրել էր նա։



© NEWS.am STYLE