Շակիրան եւ Կլաուդիա Շիֆերը խառնված են օֆշորային սկանդալի

16:19   4 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Շակիրան եւ սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը կապված են օֆշորային ակտիվների հետ։ Այդ մասին հաղորդվում է «Պանդորայի զեկույցում»։

«Անձանց շրջանում, որոնց փաստաթղթերը կապում են օֆշորային ակտիվների հետ, ներառված են փոփ երգչուհի Շակիրան եւ սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը»,- հայտնել է Infobae պորտալը՝ վկայակոչելով հրապարակված նյութերը։

 Ընդ որում, փաստաթղթում չի նշվում, թե ինչպես են երգչուհին եւ սուպերմոդելը կապված օֆշորների հետ։  

Ավելի վաղ հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է «Պանդորայի զեկույցը»։ Հետաքննությունն առնչվում է որոշ երկրների առաջնորդների առնչությանն օֆշորային սխեմաներին։ Նյութերում նշվում է երկրների գործող եւ նախկին 35 առաջնորդների, ինչպես նաեւ 330 քաղաքական գործչի եւ պետական պաշտոնյայի անուն։

Լուսանկարը՝ Edward Berthelot/Getty Images, John Parra/Getty Images



© NEWS.am STYLE