Գրայմսն ու Իլոն Մասկը բաժանվելուց հետո դեռ միասին են ապրում

19:16   4 հոկտեմբերի, 2021

Իլոն Մասկից բաժանվելուց հետո երգչուհի Գրամյսը (Քլեր Բուշե) բաց չի թողնում լրագրողներին տրոլինգի ենթարկելու հնարավորությունը։

Նախօրեին համացանցում հրապարկվել են պապարացիների լուսանկարները, որոնցում Գրայմսը զբոսնում է Նյու Յորքում եւ կարդում է Կարլ Մարքսի «Կոմունիստական մանիֆեստը»։ Օգտատերերը կատակել էին, որ երգչուհին այդ կերպ փորձում է գրավել նախկին ընկերոջ ուշադրությունը, որն այս տարի դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Սակայն պարզվում է՝ նա դա անելու կարիք չունի։

View this post on Instagram

A post shared by (@grimes)

Գրայմսը որոշել է իր Ինստագրամյան էջում դիմել օգտատերերին եւ պարզաբանել, թե ինչու է իրականում ընտրել հենց այդ գիրքը։ «Տեղեկատվության ամբողջական բացահայտում․ ես դեռ ապրում եմ E-ի հետ (Իսոն Մասկ) եւ ես կոմունիստ չեմ»,- գրել է նա։

«Ես շատ լարված էի, երբ պապարացիները չէին դադարում այս շաբաթ հետապնդել ինձ, բայց հետո ես հասկացա, որ ես տրոլինգի հնարավորություն ունեմ»,- խոստովանել է աստղը։ Գրամյսը նաեւ ակնարկել է, որ հարկավոր է իրեն հանգիստ թողնել․ «Եթե պապարացիները շարունակեն հետեւել ինձ, հնարավոր է՝ ես փորձեմ մտածել ծաղրի այլ միջոցներ․ առաջարկները ողջունվում են»,- հավելել է նա։

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE