Ռուս դերասանը նշել է Իգոր Տալկովին սպանողի անունը

20:16   4 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 6-ին կլրանա երգիչ Օգոր Տալկովի մահվան 30-րդ տարելիցը։ Նրան սպանել են Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» մարզապալատում։ «НТВ»-ով հեռարձակվող «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման ընթացքում դերասան Նիկոլայ Լեշկովը հայտնել է, որ սպանողը նախկինում կասկածվող Իգոր Մալախովն է՝ Ազիզայի թիկնապահն ու ամուսինը։

Լեշուկովի խոսքով՝ ինքն ու Մալախովը ընկերական հարաբերություններ են ունեցել, եւ նա իրեն խոստովանել է հանցագործության կատարման մասին։

«Մինչ այդ ես դիտել էի Տալկովի սպանության վերաբերյալ ֆիլմ-հետաքննությունը։ Ես նրան ասում եմ․ «Նորից ցույց էին տալիս»։ Ի պատասխան նա հայտարարում է․ «Ինչ է, նրանք նկարահանելու բան չունե՞ն։ Ո՞վ է սպանել, ով է սպանել։ Ես եմ սպանել։ Այդ օրը ես ոչ մի սկանդալ չէի ցանկանում»»,- պատմել է Լեշուկովը։

Հաղորդման ընթացքում հայտնել են, որ Մալախովը երկար տարիներ գտնվում էր Տրեխսվյատսկոյե ավանում։ Լեշուկովը միակ ընկերն է եղել, որին Իգորն ընդունել է իր ապաստանում։ Հենց այնտեղ էլ Ազիզայի թիկնապահը որոշել է բացահայտել իր գաղտնիքը։

«Մալախովն այդ վեճի ընթացքում արդեն գետնին էր։ Բռել էին նրա ձեռքը։ Իսկ Տալկովը նստել է ու սկսել ատրճանակի կոթով հարվածել նրա գլխին։ Բացի այդ՝ նա վիրավորել է նրան։ Վերջին բառը տղամարդուն ասելն անվայել էր, առավել եւս Մալախովին։ Դրա համար հարկավոր է պատասխան տալ»,- օրվա իրադարձությունները ներկայացրել է Լեշուկովը։

Փորձելով ամեն ինչ մոռանալ՝ Ազիզայի թիկնապահը նախ շատ է խմել։ Հետո հոգու փրկություն է որոնել ուղղափառ հավատում՝ մենաստանում։ Կյանքի մայրամուտին նրանից հրաժարվել են բոլորը, նույնիսկ ամենատերիմները։ Տալկովի ենթադրյալ սպանողը մահացել է լիակատար միայնության մեջ։

Լուսանկարը՝ Վլադիմիր Յացինա/ՏԱՍՍ

 



© NEWS.am STYLE