50-ամյա Խաբենսկին կարող է կրկին հայր դառնալ. լրատվամիջոց

22:14   4 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կոնստանտին Խաբենսկին եւ նրա կինը՝ Օլգա Լիտվինովան, կարող են կրկին ծնողներ դառնալ, հայտնում է «Էքսպրես Գազետա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Աղբյուրը պնդում է, որ 40-ամյա Լիտվինովան եւ 50-ամյա Խաբենսկին ցանկանում են երեխա ունենալ։ Այժմ ընտանիքում մեծանում են երկու դուստրերը՝ Սաշան եւ Վերան։

Վերջերս Խաբենսկին Իսպանիայից Մոսկվա է տեղափոխել իր ու 2008թ-ին ուղեղի քաղցկեղից մահացած Անաստասիա Ֆեդոսեեւնայի որդուն՝ 14-ամյա Վանյային։ Վանյան ապրում է տատիկի՝ Իննա Գլեբովնայի հետ եւ սովորում է ռուսական դպրոցում։

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE