Արփի Գաբրիելյանը՝ սպորտային կերպարում

21:42   4 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին սեւ սպորտային հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ «Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն րոպե…»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին վառ վարդագույն պիջակ էր կրում։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, քնքուշ շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Արփին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE