«Նման է Մոնիկա Բելուչիին». VARDA-ի էլեգանտ կերպարը

22:41   4 հոկտեմբերի, 2021

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ VARDA-ն արձակել է մազերն ու նախապատվությունը տվել է վառ դիամահարդրմանը։ Մեկնաբանություններում պարուհին պատմել է մի կնոջ հետ իր հանդիպման մասին ու նշել, որ եթե կյանքը հարվածում է ձեզ կամ հակառակը՝ բարձր աստիճանի բարձրացնում, հատակ մաքրելը կամ թեյ պատրաստելը նվաստացնող չէ, քանի բարձրագույն կրթություն էլ ունենաք։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Հիասքանչ», «նման է Մոնիկա Բելուչիին»։

Ավելի վաղ հրապարակած կադրում պարուհին կաշվե զգեստ էր կրում։ VARDA-ի մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից հայտնի պարուհին պատմել է իր երազանքի՝ սթենդափեր դառնալու մասին։ «Գործերի շրջապտույտը չի ավարտվում, ուստի դժվար է դուրս գալ աշխատանքային առօրյայից, բայց ես որոշեցի գնալ ստենդափ-դպրոց։ Մինչեւ երեկ ես չգիտեի, որ կա նման դպրոց, իսկ այսօր արդեն վճարել եմ դասընթացի համար», - գրել էր նա՝ հավելելով․ «Հումորի զգացումն այնքան սեքսուալ է։ Դուք այդպես չե՞ք կարծում»։



© NEWS.am STYLE