«Հմայիչ ու տաղանդավոր»․ Աննա Դովլաթյանի լուսանկարը

18:41   5 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել նրան․ «Հմայիչ ու տաղանդավոր»։

Օրեր առաջ Աննա Դովլաթյանը հրապարակել էր դստեր լուսանկարը։ Կադրերում Աննայի ու դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան, պատկերված էր մեքենայում։ Փոքրիկի ձեռքին խաղալիք էր։ «Ի արջուկ»,- հրապարակումը մակագրել էր Աննան, իսկ հետեւորդները շտապել էին փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ», «անուշիկ աղջիկ»։



© NEWS.am STYLE