«Մի պահ մտածեցի՝ ինչքան արագ մարդիկ կանցնեն ռեալ շփման, ինչքան մարդիկ կսկեն կարեւորել մյուսի ֆիզիկական ներկայությունը». Ադրիանա Գալստյան

16:45   5 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է երեկ սոցիալական ցանցերում գրանցված խափանման մասին։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպորտային հագուստ է կրում ու հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը։ «Միայն ես եմ, որ անկեղծ ուրախ էի առանց Faceinstagram: Մի պահ մտածեցի՝ ինչքան արագ մարդիկ կանցնեն ռեալ շփման, ինչքան մարդիկ կսկեն կարեւորել մյուսի ֆիզիկական ներկայությունը։ Ամառը հենց գա, էլի բակի երեխաները, պատուհանի տակ մեկը մյուսի անունը գոռալով, կկանչեն խաղալու։ Մարդիկ այլեւս ինտերնետի միջոցով որպիսություն չեն հարցնի։ Էհ, լավ էր իմ մանուկ ու պատանի ժամանակ։ Նույնիսկ եթե ինձանից սկսած բոլորիս համար ինչ-որ ձեւով մեր աշխատանքի տիրույթն էր սա, միեւնույն է, առանց սրա լավ էր»,- գրել է Ադրիանան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում, լայնեզր գլխարկ։ Նա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երիտասարդ դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE