IMDb-ն նկարահանում է «Դաժան խաղերի» սերիալային ռեմեյքը

16:13   5 հոկտեմբերի, 2021

«Amazon» ընկերությունը սկսել է «Դաժան խաղեր» մելոդրամայի ռեմեյքի արտադրությունը։ 1999թ.-ին թողարկված ֆիլմի նոր տարբերակը կթողարկվի IMDb TV հարթակում, հայտնում է Dazed-ը։

«Դաժան խաղեր» ֆիլմը հիմնված է Շոդերլո դե Լակլոյի «Վտանգավոր կապեր» վեպի վրա։ Նոր սերիալում գործողությունները կզարգանան Վաշինգթոնում մեր օրերում։ Գլխավոր հերոսները սովորում են էլիտար քոլեջում եւ փորձում են գայթակղել ԱՄՆ փոխնախագահի դստերը, ինչն աnլուծելի հետեւանքների է հանգեցնում։

Նախագծի արտադրությամբ կզբաղվեն Ֆիբի Ֆիշերը եւ Սառա Գուդմանը, իսկ գլխավոր պրոդյուսերը կլինի Նիլ Հ. Մորիցը, որն աշխատել է բուն ֆիլմի վրա։ Ռեմեյքի դերասանական կազմն ու պրեմիերայի օրը հայտնի կլինեն ավելի ուշ։

 



© NEWS.am STYLE