Ոճային մայրիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

19:45   5 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ Մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանը հաճելի աշխատանքային շաբաթ է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն կրում էր սպիտակ վերնաշապիկ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել էր․ «Երբեմն քարանում ես ցավից, սթրեսից, խուճապից, բայց հասկանում ես, որ սա է կյանքի օրենքը: Ընդունում ես և շարունակում ես ապրել, այլապես շատ դժվար է լինելու հենց քեզ համար»:



© NEWS.am STYLE