Ամալ Քլունին երեք տարվա դադարից հետո հայտնվել է կարմիր գորգին, եւ նրա ոճը նախկինի նման հիասքանչ է

15:46   5 հոկտեմբերի, 2021

Նույնիսկ ստվերում մնալով՝ վերջին երեք տարիների ընթացքում Ամալ Քլունին չէր լքում ամենաոճային ու գեղեցիկ հայտնիների ցանկերը։ Հաջողակ իրավաբանը համավարակի ընթացքում կենտրոնացել է չորսամյա երկվորյակների եւ իր կարիերայի վրա ու գրեթե չէր ներկայանում հանրությանը։ Սակայն դա ոչ մի կերպ չի անդրադարձել նրա զգետապարահանի եւ արտաքինի վրա․Ամալը նախկինի նման հիասքանչ տեսք ունի։

Նախօրերին իրավաբանըուղեկցել է ամուսնուն՝ Ջորջ Քլունիին Բեն Աֆլեքի մասնակցությամբ «Tender var» նոր ֆիլմի պրեմիերայի ընթացքում, որի ռեժիսորը Քլունին է։ Ամալը վստահորեն արժանացել է երեկոյի ամենաոճային հերոսուհու տիտողսին։ Իրավաբանը հիասքանչ կազմվածք ընդգծել էր ոային զգեստով, որը համադրել էր բարձրակրունկների հետ։

Լուսանկարները՝ Getty Images

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE