Քանյե Ուեսթը ծրագրում է սեփական ապրանքանիշի ներքո սմարթֆոններ թողարկել

20:11   5 հոկտեմբերի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը դիմել է «Donda» ապրանքանիշը գրանցելու համար, հայտնում է TMZ-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ Ուեսթը սմարթֆոններ, պլանշետներ, խելացի ակնոց, ժամացույցներ եւ այլ սարքեր կթողարկի։

Պարբերականի աղբյուրը պնդում է, որ Քանյեն մտադիր է Apple-ի նմանությամբ իր կայսրությոնը ստեղծել, քանի որ Սթիվ Ջոբսի համբավը նրան երբեք հանգիստ չի տվել։ Բացի այդ՝ ռեփերի ապրանքանիշը տան համար ապրանք կվաճառի։ Նույն ոլորտում ապրանքի արտադրության համար հայտ է ներկայացրել Քիմ Քարդաշյանը։

Ամերիկյան իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար հայց է ներկայացրել այս տարվա փետրվարին յոթ տարվա ամուսնությունից հետո։ Զույգը չորս երեխա ունի։ Քարդաշյան ընտանիքն աջակցել է նրա որոշմանը։ Բաժանումը խաղաղ է եղել, զույգն ամուսնական պայմանագիր ունի, որը կողմերից ոչ ոք չի վիճարկել։



© NEWS.am STYLE