Խնամակալության հետ կապված սկանդալի ֆոնին. Բրիթնի Սփիրսի օծանելիքի վաճառքն աճել է 344 տոկսով

19:12   5 հոկտեմբերի, 2021

Հետաքրքրությունը բույրերի հանդեպ, որոնք Բրիթնի Սփիրսը թողարկում է Elizabeth Arden-ի հետ, նշանակալիորեն աճել է, երբ Netflix-ը թողարկել է հայտնի երգչուհու մասին «Բրիթնին ընդդեմ Սփիրսի» («Britney vs Spears») վավերագրական ֆիլմը։ The Telegraph-ի հաղորդմամբ՝ որոշ հավաքածուների վաճառքն աճել է 344 տոկոսով։

«Մեզ մոտ հետաքրքրության աճ է եղել Բրիթնի Սփիրսի բույրերի նկատմամբ, եւ նրա ամենանշանակալի բույրերից հինգի վաճառքը գագաթնակետին է հասել։ «Fantasy» հավաքածուի բույրերը մեր բեսթսելլերներից էին՝ 2019թ.-ի փետրվարի համեմատ աճելով 335 տոկոսով։ Մենք «Believe» բույրի վաճառքի աճ ենք նկատել 48 տոկոսով։ Դա կարող է վկայել այն մասին, որ երկրպագուներն իրենց աջակցությունն են ցուցաբերում նոր վավերագրական ֆիլմը դիտելուց հետո»,- հայտնել է ՄԻա Գարդները «Fragrance Direct»-ից։

Ավելի վաղ Netflix սթրիմինգային հարթակում թողարկվել է տարվա գլխավոր վավերագրական ֆիլմերից մեկը՝ «Բրիթնին ընդդեմ Սփիրսի»։ Այն նախատեսվում էր ստեղծել որպես ֆիլմ երգչուհու ֆենոմենի մասին, սակայն նրա կյանքի մասին հրապարակված մանրամասները հեղինակներին ստիպել են փոխել սցենարը։ Ստացվեց ֆիլմ ֆենոմենի մասին, թե ինչ է հանրությունն արել Բրիթնի Սփիրսի հետ, եւ այն նման է հակաուտոպիայի։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ դժվար է հավատալ, որ նման բան տեղի է ունենում իրական կյանքում։

 



© NEWS.am STYLE