Լարիսա Գուզեեւայի վիճակը վատացել է․ նրան նորագույն դեղամիջոց են ներարկել՝ թոքերի ախտահարումը դադարեցնելու համար

18:03   5 հոկտեմբերի, 2021

Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Բժիշկները բացասական տեղաշարժի պատճառով ստիպված են եղել Գուզեեւային դեղամիջոց ներարկել, որը պետք է կանգնեցի թոքային հյուսվածքների ախտահարումը։

«Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել եւ «Արտլեգիա» ներարկել։ Սա կենսաբանական ակտիվ թերապիա է, որն արվում է վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Իմունային պատասխանի իջեցման հաշվին պետք է կանգ առնի թոքային հյուսվածքի ախտահարումը։ Վերջին համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում արտիստի մոտ թոքերի 7 տոկոս ախտահարում է հայտնաբերվեկ, թեեւ ընդունվելիս Լարիսա Դոլինայի թոքերը մաքուր էին։ Դա վկայում է հիվանդության զարգացման բացասական դինամիկայի մասին»,- պարբերականին հայտնել է աղբյուրը։

Պարբերականի հաղորդմամբ՝ մեկ սրվակի արժեքը 50 հազար ռուբլի է, եւ այն օգտագործվում է գերազանցապես ծանր հիվանդների բուժման նպատակով։

Գուզեեւան հոսպիտալացվել է հոկտեմբերի սկզբին Ղրիմ կատարած ճամփորդությունից հետո, ուր մասնավոր կլինիկաներից մեկում առողջացնող պրոցեդուրաներ է անցել։



© NEWS.am STYLE