Իսկական կինը տղամարդու աչքերով

21:12   6 հոկտեմբերի, 2021

1.Իսկական կինը հարգում է իր տղամարդուն, եւ նրա շուրթերից երբեք չի հնչում հտեւյալ արտահայտությունը. «Դու փալաս ես, ոչ թե տղամարդ»։

2. Իսկական կինը միշտ հարգում է այն գործը, որով զբաղվում է իր տղամարդը, եթե տեսնում է, որ դա նրա համար կարեւոր է։

3. Իսկական կինը միշտ հիշում է, որ ընտանեկան օջախը պահպանելն իր սուրբ պարտականությունն է, որը տրված է նրան բնւթյունից։

4. Իսկական կինը միշտ հրաշալի մայր է։

5. Իսկական կինը երբեք անտարբեր չէ իր արտաքին տեսքի նկատմամբ։ Շերոն Սթոունին մի առիթով հարցրել են՝ ինչպես է իրեն զգում ամուսնացած վիճակում, ինչն նա պատասխանել է. «Դժվար է, առավոտյան արթնանում եմ, ամուսինս քնած է։ Ես արագ դուրս եմ թռչում անկողնուց, շպարվում ու էլի մտնում անկողին, որպեսզի, հանկարծ նա ինձ չտեսնի ոչ այն վիճակում»։

6. Իսկական կինը միշտ պատրաստ է իր տղամարդուց կես ժամ առաջ արթնանալ, որպեսզի նրա համար նախաճաշ պատրաստի։

7. Իսկական կինը կարողանում է համեղ պատրաստել՝ ըստ իր ընտանիքի անդամների նախընտրությունների։

8. Իսկական կինը հասկանում է, որ իր տղամարդու շփումն իր մոր հետ պետք է հասցնել նվազագույնի։

9. Իսկական կինը անկեղծորեն կիսում է իր տղամարդու անհաջողությունները։

10. Իսկական կինն իր մտերիմ մարդկանց նույնիսկ տհաճ քայլերի մասին կարողանում է այնպես ասել, որ չնվաստացնի նրանց, այլ դրդի նրանց փոխվել դեպի լավը։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE