23:21 5 հոկտեմբերի, 2021Ջենիֆեր Լոպեսը չի ներկայացել իր սիրեցյալ Բեն Աֆլեքի հետ «Նուրբ բար» ֆիլմի պրեմիերային։ Պարզվել է, որ պատճառը Ջորջ Քլունին է։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։
«Ջենը, ինչպես հայտնի է, վատ հարաբերությունների մեջ էր Ջորջ Քլունիի հետ, երբ նրանք միասին նկարահանվում էին «Տեսադաշտից դուրս» (1998) ֆիլմում։ Նրանք չէին կարող հանդուրժել միմյանց», - պատմել է պարբերականի աղբյուրը։
Նա նշել է, որ այդ պատճառով «պատահական չէ», որ երգչուհին ներկա չի եղել կարմիր գորգուղուն։ Սակայն Բեն Աֆլեքը լուսանկարիչներին ուրախացրել է Քլունիի հետ համատեղ լուսանկարներով։ Ըստ երեւույթին, դերասանին չի վշտացրել սիրելիի բացակայությունը:
Ջոն Մերինգերի համանուն վեպի վրա հիմնված «Նուրբ բար» ֆիլմի պրեմիերան ամերիկյան վարձույթում տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: