Բալիկի սպասող Քրիստինա Եղոյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

10:47   6 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Քրիստնան սեւ զգեստ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Քրիստինան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, թեւնոցներ։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

Ավելի վաղ հրապարակված հոլովակով Քրիստինա Եղոյանը հայտնել էր, որ դուստր է ունենալու։ «Այստեղից է սկսվում իրական կյանքը,սերն ու երջանկությունը…», - հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդներն ու երկրպագուները շնորհավորել էին ու բազմաթիվ բարեմաղթանքներ ուղղել ապագա մայրիկին։



© NEWS.am STYLE