«Առանց դժվարությունների ամեն ինչ այնքան անհետաքրքիր է». Իրինա Թովմասյան

20:41   6 հոկտեմբերի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Իրինան սպիտակ բլուզ է կրում, արձակել է մազերը։ Նա բնական շպար է ընտրել, արեւային ակնոց։ «Կյանքի թոհուբոհում եւ քարքարոտ ճանապարհին կընկնես անընդհատ, եթե թուլյ տաս թուլությանն ու ընկճախտին քեզ իշխի: Հիշի´ր, առանց դժվարությունների ամեն ինչ այնքան անհետաքրքիր է»,- գրել է Իրինան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իրինան կանաչ, հետաքրքիր պրինտով զգեստ էր կրում։ Գեղեցկուհու մազերն արձակված էին, քնքուշ շպարով էր։ «Երբ կյանքը տալիս է քեզ բազում պատճառներ ընկնելու կամ հոսահատվելու, փոխարենը մենք կյանքին կարող ենք ապացուցել, որ կան հազարավոր պատճառներ երջանիկ լինելու», - հրապարակմանը կից գրել էր Իրինա Թովմասյանը։



© NEWS.am STYLE