Ծնվել է Սիրուն Մինասի երկրորդ երեխան. երիտասարդ մայրիկը հայտնել է փոքրիկի սեռը

12:29   6 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը երկրորդ անգամ մայր է դարձել։

Սիրունի ու ամուսնու դուստրը ծնվել է երեկ։ Այս մասին Սիրունը հայտնել է Ինստագրամյան էջում արված գրառմամբ, ու թեեւ հրապարակումը րոպեներ առաջ է արվել, հետեւորդները շտապել են շնորհավորել Սիրունին՝ փոքրիկին առողջություն եւ անհոգ մանկություն մաղթելով։

View this post on Instagram

A post shared by Siroon Minas, MD (@siroon.minas)

Նշենք, որ Սիրունն ու ամուսինը որդի ունեն, որը լույս աշխարհ է եկել 2020թ.-ի հուլիսին։



© NEWS.am STYLE