Ջեյք Ջիլենհոլը Ջենիֆեր Էնիսթոնի հետ ինտիմ տեսարանների նկարահանումը տանջանք է անվանել

19:17   6 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը հիշել է, թե որքան բարդ է եղել իր համար Ջենիֆեր Էնիսթոնի հետ նկարահանվել 2002թ․-ի «Լավ աղջիկ» ժապավենում։ Ֆիլիմի վրա աշխատանքների մասին դերասանը պատմել է Հովարդ Սթերնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-յան The Howard Stern Show ալիքում։

«Այո՛, դա տանջանք էր։ Սակայն միեւնույն ժամանակ՝ ոչ։ Այո՛, դա վստահորեն երկու զգացմունքների խառնուրդ էր»,- նշել է արտիստը։ Նա պարզաբանել է, որ իրեն դժվարությամբ են տրվել այդ էպիզոդները, քանի որ ինքը երկար ժամանակ սիրահարված է եղել գործընկերոջը։          

Ջեյքը հավելել է, այդպիսին է սիրային տեսարանների «մեխանիկական բնույթը», եւ բարեբախտաբար, իրեն հաջողվել է լավ թաքցնել Ջենիֆերի նկատմամբ իր իրական զգացմունքները։ «Սիրային տեսարաններն այնքան անհարմար են, քանի որ դրանց հետեւում է 30, 50 մարդ։ Դա ինձ չի գրավում։ Բացի այդ՝ դա պար է։ Դու, կարծես, տեսախցիկի առաջ խորեոգրաֆիայով ես զբաղվում»,- ասել է դերասանը։

Միգել Արտետայի «Լավ աղջիկ» ֆիլմը թողարկվել է 2001թ.-ին։ Այն պատմում է ամուսնացած կնոջ՝ Ժյուստին Լասթի մասին, որն ամերիկյան փոքր քաղաքում աշխատում է սուպերմարկետում։ Նրա միօրինակ կյանքը փոխվում է, երբ նա հանիդպում է գանձապահ Թոմ Ուորթերին։

Լուսանկարը՝ Kevin Winter/Getty Images



© NEWS.am STYLE