«Հիասքանչ». Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի շքեղ կերպարը

18:39   6 հոկտեմբերի, 2021

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Victoria’s Secret-ի հայ մոդելը սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Ռուբինան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները հիացական մեկնաբանություններ են գրել․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ մոդելը ցույց էր տվել լողափնյա կերպարը. վարդագույն լողազգեստը, որ Ռուբինան կրում էր բաց գույնի վերնաշապիկի հետ, ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ «Կարոտում եմ սա»,- հրապարակումը կարճ մակագրել էր Խանզադյանը, իսկ հետեւորդները նրա էջում բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էին գրել. «Դու պարզապես հիասաքանչ ես»։



© NEWS.am STYLE