«Կրքոտ»․ Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարները

22:39   6 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են «Տուր պատճառ» նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներից մեկում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայի մեջ։ Նա կրում է արծաթագույն բոտֆորտներ, կապույտ երանգի ոճային բաճկեն։ Նրա մազերը կարճ են, վառ ու արտահայտիչ շպարով է։ Իսկ մյուս կադրում երգչուհին կարմիր հանդերձանքով է եւ շեկ մազերով։ Հրապարակմանը կից նա երկրպագուներից հարցրել է, թե ո՞ր կերպարն է նրանց ավելի շատ դուր գալիս։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Իվետան արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ «Լավ օր բոլորիդ: Ես կսկսեմ ժպտալ սրճելուց հետո»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։

 

 



© NEWS.am STYLE