Էկոակտիվիստուհին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում փորձել է խափանել Louis Vuitton-ի ցուցադրությունը (ֆոտո)

22:14   6 հոկտեմբերի, 2021

Louis Vuitton գարուն-ամառ 2022-ի ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Փարիզի Նորաձեւության շաբաթվա վերջին օրը, փորձել է խափանել էկո-ակտիվիստուհին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հանդիսատեսը, որոնց թվում էին կինոդիտողներ Կատրին Դենյովն ու Իզաբել Յուպերը, ինչպես նաեւ LVMH ընկերության ղեկավար Բեռնար Առնոն, նույնիսկ միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, երբ բեմահարթակ է դուրս եկել էկոակտիվիստուհին՝ ֆրանսիական «Երկրի բարեկամներ» կազմակերպությունից (Amis de la Terre France):

«LVMH-ն (կոնգլոմերատի մեջ մտնում են Louis Vuitton-ը, Dior-ը, Givenchy-ը, Guerlain-ը, Moët & Chandon-ը, Hennessy-ը, Chaumet-ը եւ այլն) շքեղության ոլորտի համաշխարհային առաջատարն է եւ պատասխանատու է այն միտումների համար, որոնք տեքստիլ արդյունաբերությանը դրդում են մշտապես թարմացնել հավաքածուներն ավելի արագ եւ ավելի շատ արտադրել», - Reuters գործակալությանը հայտարարել է Amis de la Terre France-ի ներկայացուցիչ Ալմա Դյուֆուրը:



© NEWS.am STYLE