Անհայտ անձը ներխուժել է Ուիլ Սմիթի դստեր բնակարան

10:56   7 հոկտեմբերի, 2021

Դերասան Ուիլ Սմիթի դուստրը՝ Ուիլոուն, հայտարարել է, որ անհայտ անձը համացանցի միջոցով հետապնդել է իրեն, ապա ներխուժել տուն, հայտնում է BuzzFeed-ը։

«Ըստ էության, այդ ընթացքում նա սովորել է իմ շաբլոնները։ Երբ դեկտեմբերին մենք ընտանիքով հանգստի էինք մեկնել, նա եկել է իմ տուն եւ ներխուժել, մինչ մենք հանգստանում էինք»,- ասել է Սմիթը։

Ուիլոուի մայրը՝ Ջադա Պինքեթ Սմիթը, պատմել է անվտանգության միջոցառումների մասին, որոնք ձեռք են առնվել դստեր տանը միջադեպից հետո։

«Մենք սառնարանից հանել ենք ամեն ինչ, քանի որ վախենում էինք, որ նա կարող էր ինչ-որ բան լցել ըմպելիքի կամ ուտելիքի մեջ։ Մենք ստիպված ենք եղել ստուգել ամեն ինչ, նույնիսկ ատամի մածուկը։ Տանն ամեն ինչ այս ու այն կողմ էր նետված», - պատմել է Ջադան՝ հավելելով, որ բնակարանում ստուգել են հնարավոր տեսախցիկների առկայությունը։



© NEWS.am STYLE