BadComedian-ը քննադատել է «Կաղամարի խաղը» սերիալը

11:43   7 հոկտեմբերի, 2021

«Կաղամարի խաղը» սերիալն արդեն մի քանի շաբաթ գերազանցում է բոլոր ռեկորդները։ Հեռուստադիտողները հիացած են ե՛ւ սյուժեով, ե՛ւ դերասանական խաղով։ Իսկ Բլոգեր BadComedian-ը հանգել է այն եզրակացության, որ նախագիծը գերագնահատել են։

«Ես, ի տաբրեւթյւեոն մարդկանց մեծ մասի, նախագիծն այնքան էլ լավ չեմ գնահատում։ Ինձ սերիալն այնքան էլ շատ չի տպավորել։ Այն ոչ մի դեպքում պատմության ընթացքում ամենավատ սերիալը չէ։ Պարզապես ինձ թվում է, որ շատ հարցրերում այն երկրոդական է»,- ընդգծել է բլոգերը։

Եվ եթե BadComedian-ը բարձր է գնահատել սյուժետային շրջադարձերն ու դերասական խաղը, պատմության ավարտը բացասական արձագանք է առաջացրել։ Եվգենիի կարծիքով՝ հեղինակները հայտնել էին վերջաբանի մասին, ինչի հետեւանքով սերիալը դիտելու վրա ծախսված ինը ժամը նրան անիմասը են թվացել։

«Ամեն ինչ արժեզրկվում է, երբ դիտելու իններոդ ժամին ծանոթանում ես այդ սերիալի վերջաբանի հետ։ Կարելի է ասել՝ դա ինձ շոկի է ենթարկել։ Այդ պատճառով ես հիացած չեմ տեղի ունեցածով։ Եվ հայփից եւս»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE