Աջակցում է ամեն ինչում. Քանյե Ոեւսթն օգնում է Քիմ Քարդաշյանին նոր շոուի թողարկման հարցում

15:18   7 հոկտեմբերի, 2021

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյեւ Ուեսթի հարաբերությունները հարթվում են։ Զույգին մոտ կանգած աղբյուրը պատմել է, որ նրանք փորձում են ամեն ինչ մաքուր էջից սկսել։

Հիմա զույգը շատ ժամանակ է միասին անցկացնում այն պատճառով, որ Քիմը պատրաստվում է առաջին անգամ հանդես գալ որպես Ամերիկայի ամենահայտնի շոուների մեկի՝ Saturday Night Live-ի հաղորդավարուհի։ Այդ նպատակով Քանյեն նախկին սիրելիի հետ նույնիսկ Նյու Յորք է մեկնել։ Աղբյուրի խոսքով՝ նա Քարդաշյանին խորհուրդ է տալիս ելույթի, մենախոսության եւ նույնիսկ շոուի կոստյումների վերաբերյալ։

Քիմին արդեն իսկ նկատել են Միդթաունի ստուդիա գնալիս։ Սպասվում է, որ նա փորձերի կացնի նախագծի հեղինակի՝ Լորն Մայքլզի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ աստղը խոստովանել է, որ «մեծ ճնշում» է զգում, հատկապես երբ դերասանուհի Դեբրա Մեսինգը կոպիտ է արտահայտվել իր թեկնածության մասին։ «Ինչո՞ւ Քիմ Քարդայանը։ Ես գիտեմ, որ նա կուռք է, սակայն որպես կանոն՝ SNL-ով ելույթ են ունենում արվեստի գործիչներ, որոնք գալիս են՝ ֆիլմ, հեռուստաշոու կամ սկավառակի թողարկում առաջխաղացնելու նապատակով»,- Twitter-ում գրել էր Մեսինգը։

TMZ-ի հաղոդրմամբ՝ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել այս տարվա փետրվարին։ Նա որպես բաժանաման պատճառ է նշել «անհարթելի տարաձայնությունները»։ Քիմը հանդես է եկել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության օգտին, սակայն զույգը նաեւ համատեղ վաստակած ունեցվածք եւ ամուսնական պայմանագրի ունի, համաձայն որի՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում կստանա։ Զույգը դեռ պետք է կարգավորի ֆինանսական հարցերը։

Լուսանկարները՝ Instagram, Dimitrios Kambouris/Getty Images



© NEWS.am STYLE