Անջելինա Ջոլին վաճառել է Բրեդ Փիթի հետ համատեղ վաստակած ունեցվածքը

16:14   7 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ դատական գործընթացի ընթացքում վաճառել է կալվածքի իր բաժինը։ Բաժնետոմսերը գնել է «Tenute del Mondo» ընկերությունը, հայտնում է Wall Street Journal-ը։

«Tenute del Mondo» ընկերության տնօրենն ուրախությամբ հայտնել է ձեռքբերման մասին։ «Հիմա մենք ավելի շատ հնարավորություն ունենք բավարարելու ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների նրբաճաշակ պահանջները»,- նշել է Ջոն Պեպերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամուսնալուծության գործընթացի ընթացքում 46-ամյա աստղը խնդիրներ ուներ «Quimicum»-ի իր բաժնետոմսերին վաճառքի հետ՝ ընկերություն, որին պատկանում է կալվածքը։ Ավելի ուշ նա դատարան էր դիմել՝ խնդրելով թույլ տալ վաճառքը, անկախ նրանից, որ ամուսնալուծությունն ավարտված չէ (այժմ ընթանում է ունեղվածքի բաժանումը եւ պայքարը երեխաների նկատմամբ խնամակալության համար)։

Բրեդ Փիթի «Mondo Bongo» ընկերությունն առանձին հայց է ներկայացրել ընդդեմ դերասանուհու «Nouvel» ընկերության՝ պահպանելու բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ իրավունք ունենալու առաջինը ձեռք բերել Անջելինայի բաժնետոմսերը։

Երբ նրանք 2008թ․-ին առաջին անգամ ձեռք են բերել Quimicum-ի բաժնետոմսերը, նրանց ընկերությունները 60-40 չափով կիսվել են սեփականության իրավունքը, ընդ որում «Mondo Bongo»-ն ստացել է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ 2013թ.-ին բաժանումը վերածվել է 50-50-ի։ Փաստաթթերում նշվում է, որ Բրեդը բաժնետոմսերը 2013թ․-ին Անջելինային է վաճառել «1 եվրո խորհրդանշական գումարով»։ Բրեդը ցանկանում էր, որ բաժնետոմսերի փոխանցումը չեղարկվեր։

Լուսանկարը՝ Associated Press



© NEWS.am STYLE