Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալեի բացումը՝ հոկտեմբերի 8-ին

14:01   7 հոկտեմբերի, 2021

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով 2021 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Երեւանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13) տեղի կունենա Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի բացման հանդիսավոր արարողությունը։

Բիենալեն կշարունակվի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 11-ին։



© NEWS.am STYLE