«Տխուր օրեր են»․ Էլեն Ասատրյան (ֆոտո)

16:43   7 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները։ «Մի տեսակ տխուր օրեր են... Հուսանք,որ գոնե լավագույնն առջեւում է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով բլուզ էր կրում։ Էլենն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Ես շատ եմ սիրում սեւ ու սպիտակ նկարներ ու քանի որ նկատել եմ, որ դուք այդքան էլ չեք սիրում, անգույն նկարը թաքցրել եմ երկրորդ էջում»,- գրել էր նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։

 



© NEWS.am STYLE