«Գեղեցիկ»․ Անատի Սաքանյանի աշնանային լուքը

23:41   7 հոկտեմբերի, 2021

Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։

Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին կրում է կանաչ երանգի, վանդակավոր պրինտով, ոճային վերնազգեստ, ինչը համադրել է սպիտակ երկարաճիտների հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Գեղեցիկ»։

Օրերս հրապարակված կադրում Անատին սպորտային հանդերձանք էր կրում, ինչը համադրել էր մարզակոշիկների հետ։ Նրա երկար վարսերը հյուսված էին։ «Մայրամուտ», - հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE