ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   9 հոկտեմբերի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր գրեթե անհնար կլինի դիմադրել Խոյերի ռոմանտիկ հմայքին: Նրանք պարզապես դրական լիցքեր են տարածելու, ինչով անասելի հաճույք կպատճառեն հակառակ սեռի ներկայացուցիչներին: 

ՑԼԵՐ

Որքան հաճելի է երբեմն հենվել սիրեցյալների ուսերին եւ մի լավ բողոքել կյանքից: Այսօր Ցլերը կարող են չկասկածել. զուգընկերները լիովին կհասկանան նրանց: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե այսօր Երկվորյակները ցանկանում են նոր ծանոթություն հաստատել կամ լավ ժամանակ անցկացնել իրենց սիրելիների հետ, նստակյաց կենսակերպը նրանց հակացուցված է: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Պետք չէ կուրորեն վստահել ընտրյալների խոսքերին. չէ՞ որ ցանկացած անձնավորություն կարող է սխալվել՝ նույնիսկ լավագույն մտադրություններից ելնելով: Սակայն բարձր է նաեւ այն հավանականությունը, որ այսօրվա խորհուրդը օգտակար կլինի եւ կարող է օգնել Խեցգետիններին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կյանքին իրենց լուսավոր, պայծառ հայացքով Առյուծները այսօր ընդունակ են վարակել բոլորին իրենց շուրջբոլորը, եւ, առաջին հերթին՝ սիրելիներին: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք չափազանց հաճախ չեն զիջում իրենց սիրելիներին: Դիվանագետ Կույսերը ուժ ու եռանդ չեն խնայում սուր անկյունները հարթելու համար, եւ, անշուշտ, դա չափազանց հարմար է իրենց ընտրյալներին: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր բոլոր երկրպագուներից մեկին ընտրելու պահն է հասունացել: Նույնիսկ եթե Կշեռքներին համար դժվար է հարկադրաբար եզրափակել իրենց անձնական կյանքը, ի՞նչ արած. Սիրառատությունը տխուր արդյունքների է բերում:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր այն օրերից մեկն է, երբ Կարիճները անձնական կյանքում չպետք է երկու բան անեն. բարդացնել այն եւ խղճալ իրենց: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները ստիպված կլինեն անձնական հարցերով մասնագետի դերում հանդես գալ: Ըստ երեւույթին, նրանց բարեկամներից կամ ընկերներից որեւէ մեկը կպատմի նրանց հարաբերություններում իր խնդիրների մասին: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ճակատագիրը այսօր Այծեղջյուրներին եւ նրանց ընտրյալներին հնարավորություն կընձեռի տեսնելու իրավիճակը այնպես, ինչպես այն կա, եւ միեւնույն ժամանակ, ամեն ինչ ուղղելու հնարավորություն կտա: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը Ջրհոսներին կտրամադրի նրան, որ նրանց համար բարդ կլինի ընդունել ցանկացած որոշում եւ պատասխանատվություն կրել արդյունքի համար: Չնայած այդ ամենին, աստղերը նրանց խորհուրդ են տալիս երեք գործով զբաղվել՝ հանգստանալ, մոռանալ կասկածների մասին եւ գործել:

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները վերջերս սիրելիների հետ հարաբերություններում բարդություններ են զգացել, այսօր նրանց ամեն ինչ ուղղելու հնարավորություն կընձեռնվի: Նույնիսկ եթե խոսքը խորը հակասությունների կամ բաժանման մասին է, Ձկները կկարողանան հաղթահարել ցանկացած անդունդ, եթե միայն իրոք ցանկանան:



© NEWS.am STYLE