Քիչ ածխաջրերով դիետաները դեպրեսիա են առաջացնում

18:17   10 հոկտեմբերի, 2021

Ավստրալական գիտնականները բացահայտել են քիչ ածխաջրերի պարունակությամբ դիետաների երկարաժամկետ բացասական հետեւանքները:

Նման դիետաներն արդյունավետ են արագ նիհարելու տեսանկյունից: Սակայն հետո մարդը շատ արագ վերականգնում է կորցրած կիլոգրամները: Նման դիետայի մեկ այլ թերությունն այն է, որ օգտագործվող ածխաջրերի քանակը պակասեցնելու արդյունքում չի բացառվում վնասակար խոլեստերինի աճը, ինչը բերում է սիրտ-անոթային հիվանդությունների:

Երկարատեւ խնդիրների շարքում գիտնականներն առանձնացնում են տրամադրության անկումը, դեպրեսիան: Բացառելով ածխաջրերը՝ մարդն իրեն զրկում է սննդարար նյութերից եւ հակօքսիդներից, որոնք բարերար են ազդում սրտի եւ անոթների վրա:



© NEWS.am STYLE