Մազերի խնամքի գաղտնիքներ աստղերից. յուղոտ մազերի ցողման միջոց Դենիզ Ռիչարդսից

23:11   9 հոկտեմբերի, 2021

Ժամանակակից էստրադայի եւ կինոյի աստղերի գեղեցկության գաղտնիքները ոչ միշտ են ներառում բացառիկ կոսմետիկա արտադրողների թանկարժեք միջոցներ: Նույնիսկ հայտնի մարդիկ գեղեցկությունը պահպանելու համար հաճախ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված կոսմետիկա:

Դենիզ Ռիչարդսը գեղեցիկ վարսեր ունի, որոնք, ցավոք, յուղայնության հակում ունեն: Այդ խնդիրը լուծելու համար Դենիզն օգտագործում է բուսական թուրմ, որը ոչ միայն թարմացնում, այլեւ սնուցում է մազերը:

Ձեզ անհրաժեշտ են

- 2 ճաշի գդալ եղինջ;

- 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներ;

- 1 ճաշի գդալ մանրացրած կաղնու կեղեւ;

- 1.5 լիտր ջուր:

Այս ամենի վրա եռացրած ջուր լցնել, 30 րոպե թրմել եւ քամել: Ամեն անգամ մազերը լվանալուց հետո դրանով ցողել:



© NEWS.am STYLE