Հայտնի է, թե ինչպես է «Կաղամարի խաղը» սերիալն ազդել հագուստի վաճառքի վրա

13:43   8 հոկտեմբերի, 2021

Netflix-ով ցուցադրվող հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալը երկրների մեծամասնությունում գլխավորել է հարթակի դիտումների ցանկը։ Մարդիկ սկսել են մասսայաբար հագուստ գնել, որը նման է սերիալի հերոսների կրած հագուստին։

Բրիտանական Lyst հարթակի հաղորդմամբ՝ սպիտակ մարզակոշիկների պահանջարկն աճել է 97 տոկոսով, իսկ Vans զույգի պահանջարկը, որը կրում են սերիալի հերոսները՝ 7,800 տոկոսով։ Amazon-ում գնում են նաեւ կանաչ եւ սպիտակ սպորտային կոստյումներ։ Սոցիալական ցանցերում կատակում են, որ այդ հագուստը կդառնա ամենատարածվածը 2021թ.-ի Հելոուինի ընթացքում։



© NEWS.am STYLE