«Հավատարիմ եղեք ձեր երազանքներին». Հռիփսիմե Ելինյանի դասական կերպարը

11:47   8 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանի կինը սպիտակ կոստյում է կրում։ Հռիփսիմեն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամնողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հավատարիմ եղեք ձեր երազանքներին, եւ նրանք կհասցնեն ձեզ ձեր ցանկալի կետին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր վարդագույն երանգի տաբատ, վերնազգեստ, սեւ բլուզ, բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE