Ոճային. Մերի Երեմյանի երեւանյան «street style»-ը

14:47   8 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մերին բաց գույնի հագուստ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Նա սպիտակ մարզակոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մերին սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր ծաղկային պրինտով տոպի հետ։ Դերասանուհին արձակել էր գանգուր մազերն ու նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում Մերին մեջբերել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծ Գեթսբի» վեպի վերջաբանը. «Նա հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբացենք...Եվ մի գեղեցիկ առավոտ...»։



© NEWS.am STYLE