Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի ջերմ գրկախառնությունը

15:47   8 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Լուսանկարն ավել է ծովափնյա հանգստի ընթացքում։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, ջերմ գրկախառնված է։ Հռիփսիմեն լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Հռիփսիմեն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ժամացույց, թեւնոցներ։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE