19:42 8 հոկտեմբերի, 2021Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան երեկոյան զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել․ շուրթերը ներկված են կարմիրով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, թեւնոց։ «Հիմա ավելի հաճախ եմ ժպտում, քան առաջ»,- մեկնաբանություններում գրել է Իվետան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին արծաթագույն բոտֆորտներ էր կրում, կապույտ բաճկոն։ Իվետան արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։