«Եվրատեսիլ 2022»-ն անց կկացվի իտալական Թուրինում

14:12   8 հոկտեմբերի, 2021

«Եվրատեսիլ 2022»-ն անց կկացվի իտալական Թուրինում, հայտնում է ANSA գործակալությունը։ Պարբերականի տեղեկություններով՝ Իտալիայի պետական ռադիո-հեռուստատեսային ընկերության ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտնի մոտակա ժամանակներում, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված է։

Ի սկզբանե միջոցառումն անցկացնելու հարցում հետաքրքրված է եղել 17 քաղաք, հայտ է ներկայացրել 11-ը։ Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչների եւ Իտալիայի պետական ռադիո-հեռուստատեսային ընկերության ստուգումների արդունքում բացառվել է վեց քաղաքի, այդ թվում Հռոմի թեկնածությունը։

Իտալիան «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունք է ստացել այս տարի «Maneskin» խմբի հաղթանակից հետո։ Սա Իտալիայի երրորդ հաղթանակն է երաժշտական մրցույթում։



© NEWS.am STYLE