Սուպերմոդելը 10 մլն դոլար արժողությամբ կրծկալ է ներկայացրել

12:04   17 հոկտեմբերի, 2013

Victoria's Secret ընկերությունը թանկարժեք կրծկալ է ներկայացրել՝ Fantasy, որի արժողությունը 10 մլն դոլար է: Ըստ The Huffington Post-ի, այն ցուցադրել է հարավաֆրիկյան սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը:

Ամեն տարի ներքնազգեստի հանրահայտ ապրանքանիշը թանկարժեք կրծկալ է ներկայացնում, որը դառնում է ցուցադրության հմայքը: Այս տարի Fantasy կրծկալը պատրաստել են 18 կարատ ոսկուց, իսկ այն զարդարելու համար 4.200 թանկարժեք քար է օգտագործվել. ադամանդ, սուտակ եւ դեղին շափյուղա: Կրծկալի կենտրոնում 52 կատարանոց հսկայական սուտակ է:

Տարբեր տարիների Victoria's Secret-ի թանկարժեք կրծկալը ներկայացնելու պատվին արժանացել են Կլաուդիա Շիֆերը, Թայրա Բենքսը, Ժիզել Բունդխենը, Միրանդա Քերը, Հայդի Կլումը, Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոսիոն եւ այլ մոդելներ:

Առաջին անգամ Fantasy bra-ն պատրաստվել է 1996 թվականին, Կլաուդիա Շիֆերի համար: Սակայն ամենից թանկարժեք նմուշը՝ 15 մլն դոլար արժողությամբ, եղել է Ruby Fantasy Bra-ն, որը 2000 թվականին ներկայացրել է Ժիզել Բունդխենը:



© NEWS.am STYLE