«Սիրուն». Նունե Եսայանի լուսանկարը

10:48   9 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Նունե Եսայանը կոմբինեզոն է կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում են նուրբ աքսեսուարները։ Դերասան Ավո Խալաթյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Միշտ ճաշակով, սիրուն»։

 Օրեր առաջ տեղադրված լուսանկարում տաղանդավոր երգչուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, վարդագույն կոստյում, բաց գույնի ցածրակրունկներ։ Նրամազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում սպիտակ պայուսակը։ Նունե Եսայանի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Հրասքանչ»։

 



© NEWS.am STYLE