«Մղձավանջային» ստվերաներկեր. Քայլի Ջենները կոսմետիկա է թողարկել, որը նվիրված է Ֆրեդի Կրյուգերին

20:12   8 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի մոդել եւ գործարար Քայլի Ջենները Հելոուինի նախօրեին ներկայացրել է «Kylie Cosmetics Halloween Edition 2021» կոսմետիկ միջոցների հավաքածուն։ 

Հեռուաստաաստղը հավաքածուն նվիրել է «Մղձավանջ Վյազով փողոցում» ֆիլմերից հայտնի չարագործ Ֆրեդի Կրյուգերին։ Որպես շարքի գովազդ՝ Քայլին իր Ինստագրամյան էջում «արյունոտ» հոլովակ է հրապարակել, ինչպես նաեւ Ֆրեդիի կոստյումով մի քանի լուսանկար։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner)

«A Nightmare On Elm Street» հավաքածուում ներառված են ստվերաներկի երկու ներկապնակ, փայլեր շուրթերի համար, կարմրաներկ եւ արհեստական թարթիչներ։



© NEWS.am STYLE