«Փոքրիկ ես»․ Լուսինե Թովմասյանի եւ դստեր զվարճալի հոլովակը

22:44   8 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն կրում է մուգ գույնի ջինսե տաբատ, սեւ բլուզ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ «Փոքրիկ ես», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Լուսինեն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Դե´ ինչ, կարող ենք վստահորեն ասել, որ ամռան նշույլ անգամ էլ չկա, և աշունը հաստատուն քայլեր է արել արդեն... Սիրու՞մ եք աշունը, թե՞ տխրում եք մռայլությունից»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE