«Կրակոտ»․ Սոնա Մաթեւոսյանի նոր լուսանկարը

23:09   8 հոկտեմբերի, 2021

Դերաանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում է մուգ գույնի պիջակ։ Նրա մազերը հետ են հավաքված, առանց շպարի է։ «Ես ինքս ինձ նկարում եմ ու ես գոհ եմ ինքս ինձնից, որպես լուսանկարիչ։ Եթե դուք էլ եք գոհ լայք դրեք եւ մի մոռացեք բաժանորդագրվել իմ յութուբյան ալիքին», - հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր վարդագույն երանգի բլուզ, դեղին գույնի կիսաշրջազգեստ։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր վառ ու արտահայտիչ շպարին։ «Շորս էս հոգեվիճակն էր թելադրում, ես էլ խելոք ենթարկվում էի։ Իսկ դեղինի ու վարդագույնի համադրությունը ուղղակի բոմբ ա», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE