Օրվա թիվը․ Քիմ Քարդաշյանը ներկայացել է 4 հազար դոլար արժողությամբ վարդագույն վերարկուով

16:47   9 հոկտեմբերի, 2021

Քիմ Քարդաշյանն իրավամբ կրում է ոճի մարմնացում տիտղոսը։ Հանրության առջեւ նրա յուրաքանչյուր հայտնություն նորաձեւ սենսացիա ։ Այս անգամ աստղին նկատել են Saturday Night Live-ում որպես հաղորդավար իր դեբյուտի փորձի ժամանակ, որը տեղի է ունեցել այս հինգշաբթի Նյու Յորքում:

Քիմը խաղադրույք է կատարել Balenciaga-ի վրա, որի հանդերձանքով վերջերս հայտնվել է Met Gala-ում: Քարդաշյանը կրում էր վարդագույն վերարկու, բոթֆորտներ եւ նույն երանգի կաշվե ձեռնոցներ։ Նույն բաճկոնը, ի դեպ, կարելի է ձեռք բերել 4 հազար դոլարով: Նորաձեւ հանդերձանքի կատարյալ ավարտը Balenciaga-ի արծաթե պայուսակն էր, սեւ ակնոցը եւ զանգվածային ականջօղերը:

Հիշեցնենք, որ հանուն դրա Քանյեն նույնիսկ իր նախկին սիրեցյալի համար մեկնել էր Նյու Յորք։ Աղբյուրի խոսքով՝ նա Քարդաշյանին խորհուրդներ է տալիս իր ելույթի, ներածական մենախոսության եւ նույնիսկ շոուի համար զգեստների վերաբերյալ, այնպես որ նրանց հարաբերությունները, եթե հավատանք ինսայդերներին, իսկապես կարգավորվում են:

Աղբյուրը՝  PeopleTalk

Լուսանկարը՝ Gotham/GC Images



© NEWS.am STYLE